N12. Մարիամ Շահինյան․ Մաս II

Akanjogh - Un podcast de Anahit & Gohar

2019 թ․-ի օգոստոսին Անահիտը մեկնեց Ստամբուլ՝ գտնելու Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչ Մարիամ Շահինյանի մասին հնարավոր ամեն բան։ Այս էպիզոդում խոսում ենք Անահիտի չորս ամիս տևած հետազոտական ճամփորդության, հուսահատության ու ոգևորության մասին։ Մարդիկ, լուսանկարներ, սահաֆներ, օրագրից հատվածներ, պատկերներով լի արկղեր․․․ Սա Մարիամ Շահինյանի մասին մեր երկրորդ էպիզոդն է, այնպես որ պատմությանը ամբողջությամբ ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս լսել մեր նախորդ՝ 11-րդ էպիզոդը։ Օգտագործված երաժշտությունը՝ Philip Glass - Metamorphosis 1 Շապիկի գրաֆիկական ձևավորումը՝ Նունե Խուդավերդյանի